ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Ամենատաժանակիր աշխատանքը քաղաքական *** է». Գևորգ Պետրոսյան
14:36, 29.04.2024 | mamul.am
1803 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է Տավուշի իրադարձություններին ու հոգևորականների մասնակցության վերաբերյալ որոշ մեղադրանքների. «Որոշ տկարամիտներ, անգրագետներ, ալարում են կարդալ օրենքները և մեղադրում են հոգևորականներին, թե ինչու են միացել ժողովրդական շարժմանը: ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն, ՀՀ-ն ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման ու ազգային ինքնության պահպանման գործում: Հիմա, ա՛յ անգրագետ, եթե հայ ժողովրդի մի մասին իրա տնից վտարում են, իրա հողից վտարում են, հայրենազրկում են, բա մեր ինքնությունն ինչո՞ւմն է կայանում»,- ասել է նա: Ավարտելով՝ Պետրոսյանը նշել է. «Ես միշտ կարծել եմ՝ ամենատաժանակիր աշխատանքը փողոցային մարմնավաճառությունն է, բայց քաղաքական պատուհասների կլուբը փոխեց իմ համոզմունքը. ամենատաժանակիր աշխատանքը քաղաքական մարմնավաճառությունն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր