«Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացված է, նախաքննությունը շարունակվում է»,- այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, հաստատելով ասվածը, նշել է, որ հոկտեմբերի 27-ի մասով փոխվել է նախաքննական մարմինը և այս պահին նոր տվյալներ չկան հայտնելու։ |