ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +8 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Արցախի հարցը փակված չէ». Վարդան Օսկանյան
15:06, 29.04.2024 | mamul.am
1368 | 0

«ՀՀ մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները» թեմայով Դիվանագետների համահայկական խորհրդի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Նա խոսեց Արցախի մասին: «Ի հեճուկս ՀՀ ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չէ, փակված չէ, մոռացված չէ: Եղել է մեծ անարդարություն, պատերազմ, էթնիկ զտում, ցեղասպանություն. արդյունքում արցախահայությունը ստիպված թողել է իր տունն ու հայրենիքը և ապաստան գտել ՀՀ-ում»,- նշեց Օսկանյանը: Նրա խոսքով՝ այսօր ուշադրության կենտրոնում ՀՀ խնդիրներն են, բայց չպետք է մոռանալ, որ ՀՀ տարածային ամբողջականությունը խոցելի է դարձել՝ Արցախը կորցնելու հետևանքով:

«Արցախի հարցը փակված չէ». Վարդան Օսկանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր