«ՀՀ մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները» թեմայով Դիվանագետների համահայկական խորհրդի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Նա խոսեց Արցախի մասին: «Ի հեճուկս ՀՀ ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չէ, փակված չէ, մոռացված չէ: Եղել է մեծ անարդարություն, պատերազմ, էթնիկ զտում, ցեղասպանություն. արդյունքում արցախահայությունը ստիպված թողել է իր տունն ու հայրենիքը և ապաստան գտել ՀՀ-ում»,- նշեց Օսկանյանը: Նրա խոսքով՝ այսօր ուշադրության կենտրոնում ՀՀ խնդիրներն են, բայց չպետք է մոռանալ, որ ՀՀ տարածային ամբողջականությունը խոցելի է դարձել՝ Արցախը կորցնելու հետևանքով: |