ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +7 °C ... +18 °C Վաղը`+21 °C
«Ոսկեպարի հատվածում, այսպես կոչված, սահմանազատման աշխատանքներն ավարտվել են»․ վարչական ղեկավար
15:18, 29.04.2024 | mamul.am
2299 | 0

Ոսկեպարի հատվածում, այսպես կոչված, սահմանազատման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասել է Ոսկեպար գյուղի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը։

Նրա փոխանցմամբ՝ Բաղանիս-Այրումից եկել, հասել են Ոսկեպար, մինչև գետի մյուս կողմը։ «Եռանկյունու հատվածը մնում է»,- նշել է համայնքապետը՝ հավելելով, որ բնակիչներն անհանգիստ են ու այս պահին համայնքում՝ գյուղացիների հետ, քննարկում են իրավիճակը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր