Ոսկեպարի հատվածում, այսպես կոչված, սահմանազատման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասել է Ոսկեպար գյուղի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը։ Նրա փոխանցմամբ՝ Բաղանիս-Այրումից եկել, հասել են Ոսկեպար, մինչև գետի մյուս կողմը։ «Եռանկյունու հատվածը մնում է»,- նշել է համայնքապետը՝ հավելելով, որ բնակիչներն անհանգիստ են ու այս պահին համայնքում՝ գյուղացիների հետ, քննարկում են իրավիճակը։ |