ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+19 °C
«Բաքուն վախենում է, որ իրենց շահերին ծառայող Փաշինյանը վաղ թե ուշ չի լինի վարչապետ»․ Տ. Հայրապետյան
15:54, 29.04.2024 | mamul.am
2169 | 1

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ադրբեջանական քարոզչական ալիքներից մեկի այս տեսանյութում, որտեղ արտացոլվում է իրենց պետական քաղաքականությունը, հստակ խոսվում է այն մասին, որ Սահմանադրության փոփոխության պարտադրանքը գալիս է Բաքվից։

Բաքուն ոչ հանիրավի վախենում է, որ իրենց շահերին ծառայող Փաշինյանը վաղը թե ուշ այլևս չի լինի վարչապետ, դրա համար նրանց պետք է, որ Փաշինյանն անի այնպիսի փոփոխություններ ՀՀ մայր օրենքում, որպեսզի հետագայում ՀՀ որևէ ղեկավար չխոսի Արցախի ու Արցախի հայերի մեր իրավունքների մասին։ Ով իմանա, չիմանա, Ադրբեջանը շատ լավ գիտի, որ իրավունքը մեր կողմից է, որ եթե մենք մեր իրավունքներից չհրաժարվենք, ապա Ադրբեջանը չի կարող փոխել իրողություններ Հարավային Կովկասում՝ անգամ զենքի ուժով։ Իսկ Փաշինյանն ընդունել է զենքի ուժով իրողություններ փոխելու Ադրբեջանի քաղաքականությունն ու առաջնորդվում է հենց դրանով՝ մեզ զրկելով իրավունքներից ու դնելով պատերազմական մշտական սպառնալիքի տակ։
Իսկ այն մասին, որ Ադրբեջանը երբեք էլ չի գնա որևէ թղթի ստորագրման, ես խոսել եմ դեռ ամիսներ առաջ՝ հիմնավորելով, թե ինչու»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր