Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի թեժ քննարկումներ են ընթանում, հաղորդում է 1tv.ge-ն։ Իրավական հանձնաժողովի նիստում ընդդիմության և իշխանության միջև պարբերաբար բանավեճ է տեղի ունենում։ Տեսանյութում երևում է՝ ինչպես է պատգամավոր Խաթիա Դեկանոիձեն շիշ նետում խորհրդարանական մեծամասնության անդամ Գուրամ Մաչարաշվիլիի վրա, որը Դեկանոիձեին մեղադրել է մեկ այլ պետությունում պաշտոնի համար Սաակաշվիլու հետ երկիրը վաճառելու մեջ։ Այս պահին արդեն 8 ընդդիմադիր պատգամավոր հեռացվել է դահլիճից, ևս մի քանիսը լքել է նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի։ |