Կիրանցեցիները լուռ, առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ: Նրանց ուղեկցում էին մեծ թվով ոստիկաններ: Պարզ է, որ կիրանցեցիներին հրահանգված է եղել ոչ մի բառ չփոխանակել լրագրողների հետ և ոչ մի հարցի չպատասխանել: «Մենք էդ սիրտը չունենք, որ ձեզ հարցազրույց տանք»,- համառ հարցերին ի պատասխան` ասաց մի տղամարդ: Նրանք նաև հրաժարվեցին պատասխանել հարցին, թե ով է որոշել Կիրանց գյուղի պատվիրակության կազմը: |