«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ վարչապետի հետ հանդիպման պատվիրակության կազմն ընտրել են կիրանցեցիները: Վերջիններս ոչ մի հարց չեն տալու Փաշինյանին, միայն պահանջ են դնելու, որ կողմ են սահմանագծմանը, բայց եթե դա լինի սահմանագծում, այլ ոչ թե միակողմանի զիջում: «Մեր գյուղացիներն այնքան վճռական են, որ կհասնեն իրենց խահանջին` չիրականացնել կամայական սահմանագծում ու միակողմանի զիջում»,- նշեց Գեղամ Նազարյանը: |