ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +17 °C Վաղը`+19 °C
«Այնպիսի մարդիկ են զանգում... Սա համազգային շարժում է». Գառնիկ Դանիելյան
19:48, 29.04.2024 | mamul.am
2145 | 0

Ճանապարհը փակ է, շատ-շատ մարդիկ են մեզ միանում, կիզիչ արևի պատճառով մարդիկ ճանապարհին չեն կանգնում, բայց այս ձորակները լի են մարդկանցով, լրագրողների հետ զրույցում նշեց Գառնիկ Դանիելյանը:

«Պայքարը շարունակվում է, բազմաթիվ մադիկ են մեզ աջակցում, միանում` տարբեր քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ: Այնպիսի մարդիկ են զանգում, որ ես շատ մեծ ոգևորություն եմ ապրում: Չեմ ուզում շատ մեծ փակագծեր բացել, բայց սա համազգային շարժում է, սա աշխարհաժողով է: Այն մարդիկ, որոնք որ մտածում են, որ մեզ կարող են բաժան-բաժան անել, չի ստացվելու: Համախմբելու ենք բոլոր կարողական ուժերը, բոլոր մտահոգ մարդկանց, մեր բաժին կռիվը տալու ենք, և կարողանալու ենք ցանկալի արդյունքների հասնել, բոլոր նախադրյալները կան»,- հուսադրեց ԱԺ ընդդիմադիր պատգամավորը:

Ավելի մանրամասն` տեսանյութում:

«Այնպիսի մարդիկ են զանգում... Սա համազգային շարժում է». Գառնիկ Դանիելյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր