Ճանապարհը փակ է, շատ-շատ մարդիկ են մեզ միանում, կիզիչ արևի պատճառով մարդիկ ճանապարհին չեն կանգնում, բայց այս ձորակները լի են մարդկանցով, լրագրողների հետ զրույցում նշեց Գառնիկ Դանիելյանը: «Պայքարը շարունակվում է, բազմաթիվ մադիկ են մեզ աջակցում, միանում` տարբեր քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ: Այնպիսի մարդիկ են զանգում, որ ես շատ մեծ ոգևորություն եմ ապրում: Չեմ ուզում շատ մեծ փակագծեր բացել, բայց սա համազգային շարժում է, սա աշխարհաժողով է: Այն մարդիկ, որոնք որ մտածում են, որ մեզ կարող են բաժան-բաժան անել, չի ստացվելու: Համախմբելու ենք բոլոր կարողական ուժերը, բոլոր մտահոգ մարդկանց, մեր բաժին կռիվը տալու ենք, և կարողանալու ենք ցանկալի արդյունքների հասնել, բոլոր նախադրյալները կան»,- հուսադրեց ԱԺ ընդդիմադիր պատգամավորը: Ավելի մանրամասն` տեսանյութում: |