Տեղի է ունեցել «Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում։ Այս մասին հայտնել է Եվրոտեսիլի պաշտոնական էջն ու լուսանկարներ հրապարակել։ Նշենք, որ Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում ներկայացնող «Լադանիվա»-ն հանդես է գալու երկրորդ կիսաեզրափակչում՝ 8-րդ համարի ներքո։ Հայաստանյան պատվիրակը կներկայանա «Ժակո» երգով։ |