ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Արմեն Աշոտյանին վերագրված արարքում ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է փողերի լվացման հիմնավոր կասկածը». Ռուբեն Մելիքյան
22:00, 29.04.2024 | mamul.am
852 | 0

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման» մեջ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին կատարված անդրադարձը (91-92 էջեր) պարունակում է իրականությանը, մեղմ ասած, չհամապատասխանող տեղեկությունների շարք։
1) Նշված քրեական գործով ՉԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԵԼ, որ պետությանը պատճառվել է 908 մլն ՀՀ դրամի վնաս։ Ավելին, հիմնավորվել է ճիշտ հակառակը` ըստ դատարանի, պետությանը վնաս չի պատճառվել: Հենց այդ պատճառով էլ 10.04.2024թ. դատարանն առանց քննության է թողել դատախազության ներկայացրած գույքային հայցը։
2) Ո՛չ Արմեն Աշոտյանի և ո՛չ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «ՎՆԱՍ» ՉԻ «ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ» և չէր էլ կարող «վերականգնվել»՝ այն պարզ պատճառով, որ մենք վճռականորեն մերժում ենք որևէ վնաս պատճառելու ենթադրությունը։
3) Համաձայն օրինական ուժի մեջ մտած երկու դատական ակտերի՝ Արմեն Աշոտյանին վերագրված արարքում ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է փողերի լվացման հիմնավոր կասկածը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր