ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+19 °C
«Այն մարդն, ով խաբել է մեր պարզամիտ, միամիտ մարդկանց, ով խավար է սփռում, պատասխան է տալու». Բագրատ Սրբազան
22:30, 29.04.2024 | mamul.am
2202 | 0

Կիրանցի հերոսական ժողովուրդը, որ 30 տարվա ընթացքում հայրենիքի դարպասներ է պահպանել, բանակի բացակայության պայմաններում հայրենիքի դարպասների պահպանությունն իր կյանքի առաքելությունն է համարել, զոհեր է տվել ու իր հողը պահպանել, այսօր երկրի ղեկավարի պատճառով արցունքն աչքերին հուսահատության գիրկն է ընկել, Կիրանցից հայտարարեց Բագրատ Սրբազան Գալստանյանը: «Այն մարդը և մարդիկ, ովքեր խաբել են մեր պարզամիտ, միամիտ մարդկանց, ովքեր խավար են սփռել, պատասխան են տալու: Հաջակցություն սահմանագծի ողջ երկայնքով ապրող ժողովրդի, մենք վերստին հայտարարում ենք` առաջիկայում մանրամասն կխոսենք, թե ինչպես են լինելու մեր պայքարի հետագա գործողությունները: Շարորւնակում ենք նույն կերպով: Ով ինչ հնարամիտ տարբերակներ ունի ընդվզման, ավելի մեծ տեմպով պետք է շարունակեք: Ճշմարտության հաղթանակը չի ուշանալու»,- նշեց հոգևոր առաջնորդը:

«Մինչև վերջին վայրկյանը մարդիկ հավատում էին, որ այդ հանդիպումից հօգուտ իրենց ինչ-որ բան կլինի». Բագրատ Գալստանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր