Փաստաբան Մանուշ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կիրանցը արշավականների սիրելի վայրերից մեկն է, բայց արշավականները լուռ են: Դե Կիրանցով չենք քայլի, մնացած տեղերով կքայլենք: Ի վերջո, որ Իշխանասար կամ Դիզափայտ չենք գնում` չի լինո՞ւմ: Կիրանց էլ չենք գնա, էդ Հայաստանի մաս չի, էդ Տավուշինն ա: Տավուշն էլ հեռու է, տավուշցիներինն է` իրենք թող մտածեն: Մենք Բջնի կգնանք, Աղվերան, Եղեգնաձոր... Դեռ լիքը տեղ ունենք, դեռ մի որոշ ժամանակ»: |