Ուկրաինան սկսել է զենք և ռազմատեխնիկա ստանալ ԱՄՆ նոր մատակարարումների շրջանակներում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Քարին Ժան Պիեռը։ Նա խոստովանել է, որ ռազմաճակատում ուկրաինական զորքերը կորցնում են դիրքերը։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Կիևին ռազմական օգնություն հատկացնելու մասին օրինագիծը։ Նրա խոսքով՝ Վաշինգթոնն Ուկրաինա կուղարկի հակաօդային պաշտպանության, հրետանու, հրթիռային համակարգերի զինամթերք, զրահատեխնիկա: |