ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Չի կարելի սահմանը պահողին հոգեբանական կտտանքի ենթարկել»․ Գեղամ Նազարյան
10:54, 30.04.2024 | mamul.am
1110 | 0

«Երեկ երեկոյան «Հայկական ժամանակ» թերթի հոդվածագիրը նշել էր, որ Գեղամ Նազարյանը ստում է և Կիրանցի բնակիչների հետ հանդիպման ժամանակ չի հնչել միտք, թե սահմանը կարող է անցնել գյուղի կենտրոնով»,-այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով երեկ Փաշինյանի և Կիրանցի բնակիչների հանդիպումից հետո իր հնչեցրած մտքերին։ «Գեղամ Նազարյանը երբեք չի ստում, գյուղի կենտրոնը այնտեղ է, որտեղ գտնվում է գյուղի եկեղեցին, դպրոցը, կալն ու գրասենյակը։ Գյուղացիների պահանջը մեկն է՝ իրենց օրինական պատկանող ոչ մի թիզ հող չհանձնել հարևան պետությանը։ Չի կարելի տասնամյակներով սահմանին բնակվող ու սահմանը պահող մարդկանց հոգեբանական կտտանքների ենթարկել»,- ասաց Գեղամ Նազարյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր