Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեին, որը նախօրեին ձերբակալվել էր, կարող է 5 տարվա ազատազրկում սպառնալ։ Այս մասին РЕН ТВ-ի հետ զրույցում ասել է ֆրանսիացի փաստաբան Ալան Դյուֆլոն: Նա նաև կարծիք է հայտնել, որ եթե մեղքն ապացուցվի, դերասանին սպառնում է ոչ միայն ազատազրկում, այլև մինչև 75 000 եվրո տուգանք: Ընդ որում, փաստաբանի խոսքով, «հատուկ հանգամանքների առկայության դեպքում» գումարը կարող է ավելանալ։ Հիշեցնենք, որ Ժերար Դեպարդիեին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ։ |