ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
«ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում»․ Գեղամ Մանուկյան
11:18, 30.04.2024 | mamul.am
1254 | 0

Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ ամբիոնից՝ հիշատակելով հանուն հայրենիքի զոհված դաշնակցականներին, ասաց․ «Երանի նրանց, որ չտեսան ուրացումը, չտեսան, որ դաշնակցությանն ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում»։ Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացին, հայտարարեց․ «Աշխարհում չկա որևէ այլ խելագար կառավարություն, որն իր փոքրիկ հատվածում հետ է քաշվում, երբ օկուպացված են իր երկրի հսկայական հատվածներ։ Ցանկացած նորմալ երկրում իրավապահ մարմինները կալանքի օրդեր կստորագրեին՝ հայրենիքի պետական շահերը դավաճանելու մեղադրանքով»։

«ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում»․ Գեղամ Մանուկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր