ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+20 °C
«Հող հանձնողը Հայաստանի տարածքով թուրքի ճանապարհն է սարքում». Ն. Կիրակոսյան
11:30, 30.04.2024 | mamul.am
3224 | 0

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մինչ փոքրաթիվ ՀԱՅերով փորձում ենք կանխել Տավուշի գյուղերի հանձնումը, հող հանձնողը Հայաստանի տարածքով թուրքի ճանապարհն է սարքում։
Սա նիկոլի գծած «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ»-ի այն հատվածն են պատրաստում, որ հանձնած Արցախի Քարվաճառը, Գեղարքունիկի Վարդենիսի, հետո Մարտունու կողմից դեպի Վայոց Ձորի Եղեգնաձոր, Գնիշիկ, Խաչիկ ու Նախիջևան է տանելու։
Ճանապարհի սարքելու պրոցեսին պարբերաբար ծանոթանում են ԵՄ դիտորդները։
Նկարում Վարդենյանց լեռնանցքի հատվածն է, որը տեղ-տեղ եղած, հին ճանապարհով են սարքում, որոշ տեղերում էլ, նոր ուղի բացում։ Այս կարծեցյալ «խաղաղության» միջանցքը Վայոց Ձորով նաև դեպի Արարատյան դաշտ, Երասխ, բնականաբար Տիգրանաշենի հատվածն է Հայաստանից անեքսիայի ենթարկելու։
Ավելի մանրամասն շուտով կներկայացնեմ»:

«Հող հանձնողը Հայաստանի տարածքով թուրքի ճանապարհն է սարքում». Ն. Կիրակոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր