Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը 2030 թվականին կմիանա Եվրոմիությանը, հայտնում է Վրաստանի Ազգային հեռուստատեսության կայքը։ Ելույթ ունենալով խորհրդարանի շենքի առջև տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ՝ Իվանիշվիլին ասել է․ «Ազատ, անկախ, ինքնիշխան, միասնական և Եվրոմիությանն ինտեգրված Վրաստանը վրացական երազանք է, որն անպայման կիրականանա»։ Քաղաքական գործիչը խոստացել է, որ երկիրը կհաղթահարի բոլոր խոչընդոտները, կամրապնդի ինքնիշխանությունը, կպահպանի խաղաղությունը, կզարգացնի տնտեսությունը և 2030թ․ կդառնա ԵՄ անդամ։ |