ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Տավուշում բուհի դիպլոմ չունեցող 55 ուսուցչի աշխատանքից ազատել են». Ոսկան Սարգսյան
01:18, 01.05.2024 | mamul.am
1651 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բուհի դիպլոմ չունեցող 55 ուսուցչի աշխատանքից ազատել են, իսկ մարզպետարանում անդիպլոմ պաշտոնյաներ են աշխատում
Տավուշի մարզպետարանի անմիջական ենթակայության տակ ընդամենը երկու ոլորտ կա՝ մարզի հանրակրթական դպրոցները և պետական առողջապահական հիմնարկները, այդ ոլորտները մարզպետի աշխատակազմը կառավարում է ԿԳՄՍ և առողջապահության նախարարությունների հետ համատեղ։ Տավուշի մարզպետի աշխատակազմը խիստ ուռճացած է, այնտեղ կան նաև թափուր հաստիքներ, որոնք երկար ժամանակ չեն լրացվում։ Տավուշի մարզպետի աշխատակազմում, ըստ հաստիքացուցակի, առկա է 76 հաստիք, որից 56-ը՝ քաղաքացիական ծառայող, այդտեղ առկա է քաղաքացիական ծառայության 5 թափուր հաստիք: 2023-2024 ուսումնական տարվա շեմին և ուսումնական տարվա ընթացքում բուհի դիպլոմ չունենալու պատճառով աշխատանքից ազատվել է Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատող 55 ուսուցիչ։ 2023թ․ աշնանը բարձրագույն կրթության դիպլոմ չունենալու պատճառով աշխատանքից ազատվեցին Բերդ համայնքի Մովսես, Պառավաքար, Արծվաբերդ և Չինարի բնակավայրերի վարչական ղեկավարները։ ՏԻՄ օրենքի պահանջներից է, որ 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը անպայման պետք է ունենա բարձրագույն կրթություն, նշված գյուղերի վարչական ղեկավարները բուհի դիպլոմ չունեն։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարց եմ ուղղել, թե Տավուշի մարզպետի աշխատակազմում, բացի սպասարկող և տեխնիկական աշխատողները, կա՞ն բարձրագույն կրթություն չունեցող պաշտոնյաներ։ Մարզպետարանից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում կա միայն երկու աշխատակից, որը չունի բարձրագույն կրթություն»: Ուրեմն հեռավոր, սահմանամերձ, 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերի վարչական ղեկավարները, սահմանամերձ, հեռավոր, փոքր դպրոցների ուսուցիչները պետք է անպայման ունենան բարձրագույն կրթություն, իսկ Տավուշի մարզպետարանում պաշտոն են զբաղեցնում առանց բարձրագույն կրթության դիպլոմ ունենալու։ Երկակի ստանդարտներ են»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր