ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
«Կիրանցի բնակիչներն իմացել ու թաքցրել են բոլորից». Նաիրի Հոխիկյան
23:30, 30.04.2024 | mamul.am
14985 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդեն 10 օրից ավելի Հայաստանի բոլոր բնակավայրերից մարդիկ մեկնում են Տավուշ՝ Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչների հետ պայքարելու մեր տարածքները պահելու համար, շատերն իրենց տեղերում են պայքարում, բազմաթիվ մարդիկ ծեծվել են ոստիկանության կողմից, ոմանք` կալանավորվել։ Օրեր շարունակ ինքս էլ թիրախավորված հետապնդումների եմ ենթարկվում քաղաքացիական հագուստով ուժային կառույցների աշխատանքների կողմից։
Բայց մեզ ոչինչ չի խանգարում շարունակել պայքարը` անկախ իշխանության ճնշումներից, քանի որ մենք ազնիվ ենք, ճիշտ ենք։
Լրագրողները զօրուգիշեր աշխատում են Կիրանցում կամ Հայաստանի այլ վայրերում բողոքի ակցիաները լուսաբանելիս։
Ու հանկարծ Կիրանցի բնակիչները հանդիպում են Նիկոլի հետ, ապա դուրս գալիս հանդիպումից և ակնհայտորեն, կարծես պայմանավորված ձևով խուսափում լրագրողների և այլ հայրենակիցների հետ շփվելուց։ Ոմանք լացում են, ոմանք ասում, թե ամեն ինչ նույնն է մնացել։
Հետո պարզվում է, որ Կիրանցի բնակիչները շատ ավելի վաղ տեղեկացված են եղել Ադրբեջանի հետ հնարավոր սահմանը գյուղի կենտրոնով անցնելու մասին։ Իմացել ու թաքցրել են բոլորից, թաքցրել են լրագրողներից։ Պարզվում է` մարդիկ Նիկոլին խնդրել են գոնե սահման գծել սովետական վարչական սահմաններով ու ստացել մերժում։ Դրանք պատմում է կիրանցեցի Գեղամ Նազարյանը։
Ստացվում է` մենք պայքարում ենք անվտանգային գոտու պահպանման համար, չիմանալո՞վ ներքին խոսակցությունների ու քննարկումների մասին։ Լավ, իշխանությունը թաքցնում ու ստում է, հասկացանք, բա Կիրանցի բնակիչները ինչո՞ւ են թաքցրել։
Մի՞թե մարդիկ այնքան միամիտ են, որ դեռ հավատում են Նիկոլի տված խոսքին ու գուցե իրենք էլ Նիկոլին են խոսք տվել` ոչ մեկին ոչինչ չասել...
Ազնիվ չէ։
Բայց Տավուշը միայն տավուշցիներինը չի։ Մենք կշարունակենք պայքարը։ Իսկ Նիկոլին հաջողվում է մարդկանց խաբել, մանիպուլացնել, իրար դեմ հանել և հասնել սեփական հրեշավոր նպատակներին»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր