ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
#AstraZeneca-ն խոստովանել է, որ #COVID_19-ի դեմ իր պատվաստանյութը կարող է թրոմբոզ առաջացնել
23:24, 30.04.2024 | mamul.am
4278 | 0

AstraZeneca ընկերությունը խոստովանել է, որ COVID-19-ի դեմ իր պատվաստանյութը կարող է առաջացնել արյան մակարդման հազվագյուտ, բայց մահացու խանգարում: Բրիտանական դեղագործական հսկան արդեն բախվել է հսկայական թվով հայցերի, որոնք ներկայացրել են լուրջ հիվանդություններ ստացած կամ ներարկման արդյունքում մահացած մարդկանց հարազատները։

Փաստաբանները, որոնք ներկայացրել են տասնյակ կոլեկտիվ հայցեր, ասում են, որ իրենց հաճախորդների որոշ գործերի արժեքը կարող է հասնել 25 միլիոն դոլարի, և պնդում են, որ դեղագործական ընկերության պատվաստանյութը թերի է, հաղորդում է Daily Mail-ը:

Նշվում է, որ ընկերության պատվաստանյութը կարող է թրոմբոզի առաջացման կամ թրոմբոցիտների ցածր քանակի պատճառ հանդիսանալ, ինչը որոշ դեպքերում լուրջ վնաս է հասցնում կամ նույնիսկ կարող է մահացու լինել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր