ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Փաշինյանը ջուրը լցրեց սեղանին և սկսեց լղոզել այն
12:18, 30.04.2024 | mamul.am
19438 | 1

«Զրույցներ պետության մասին 4. իրավունք, իրավազորություն, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն» թեմայով հերթական զրույցի ժամանակ վարչապետ Փաշինյանը ջրով ինչ-որ օրինակ ցույց տվեց, կեսը խմեց, մյուս կեսն էլ դատարկեց սեղանին. «Եկեք պատկերացնենք՝ այստեղ են մեր իրավունքներն ու պարտականությունները: Երբ դրանք տեղավորված են կոնկրետ ձևի ու կոնկրետության մեջ, կիրառելի են, կարող ենք օգտագործել մեր կենսական կարիքների համար: Հիմա եկեք պատկերացնենք մի ուրիշ օրինակ, երբ դրանք պարփակված չեն կոնկրետ տարածքով, ի՞նչ տեղի կունենա: Ահա տեսեք՝ այդ իրավունքներն ու պարտականությունները լղոզվում են, դառնում անկենսունակ, ոչ նյութական, պրոբլեմներ ու անհարմարավետության զգացում են ստեղծում մեզ համար»,- ասաց նա:

Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր