ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Դաշնակցությունն այնքա՜ն դաշնակիցներ է ունեցել՝ երիտթուրքերից սկսած, ՀՀԿ-ով վերջացած»․ Ռուբեն Ռուբինյան
12:24, 30.04.2024 | mamul.am
1941 | 1

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արծվիկ Մինասյանի՝ ՔՊ-ին ուղղված ելույթին, թե՝ «ձեր դաշնակիցները թուրքերն ու ադրբեջանցիներն են, մերը՝ ռուսները», հակադարձեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը․ «Դաշնակցությունն իր պատմության ընթացքում այնքա՜ն դաշնակիցներ է ունեցել՝ երիտթուրքերից սկսած, ՀՀԿ-ով վերջացած, չէ, մեզնով ավարտված չի, մեզնից հետո նոր դաշնակիցներ եք ձեռք բերել, այնպես որ, երբ ասում էի՝ ձեր դաշնակիցները, ում ասես կարող էի ակնարկել»։ Ռուբեն Ռուբինյանը նկատի ուներ իր ելույթը, որտեղ, քննադատելով ընդդիմության ներկայացրած Աժ հայտարարության նախագիծը, ասել էր, թե ընդդիմությունն առաջարկում է լեգիտիմացնել ուժի իրավունքը, սահմանազատման համար հիմք ընդունել 1993 թվականին եղած սահմանները. «Երբ սկսի գործել ուժը, ձեր դաշնակիցներն իրենց պարտավորությունները չեն կատարելու և լինելու այն, ինչ եղել է բազմիցս»,- ասել էր Ռուբինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր