««Իշխանությունները Տավուշից հող են հանձնում» ձևակերպումն ընդդիմադիրների կողմից է հրապարակ նետվել, որովհետև որևէ տարածքի հանձնում տեղի չի ունենում, այլ վերահաստատում ենք գոյություն ունեցող սահմանագծերը»,- ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։ «Հայաստանը ստանալու է ճանաչված սահման»,- նշեց նա՝ հավելելով, որ ճանապարհների պատկանելիության հարցն է, որ դեռ պետք է ճշգրտվի։ Պատգամավորը արտահայտեց նաև իր վերաբերմունքը Տավուշյան շարժման առաջնորդությունն ստանձնած և աջակցող հոգևորականների նկատմամ․ «Հոգևորականներից ոմանք դուրս են եկել իրենց հոգևոր հավատի ծառայությունից, նրանք օգտագործվում են քաղաքական որոշ ուժերի կողմից»։ |