ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Կառավարությունը չի հերքում՝ Փաշինյանը չի մեկնի Պուտինի երդմնակալության արարողությանը
13:48, 30.04.2024 | mamul.am
3095 | 0

ՀՀ կառավարությունը չի հերքում, որ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։

Հիշեցնենք, որ «Մեդիահաբը», հղում կատարելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 7-ին կայանալիք երդմնակալության արարողությանը։
Ըստ կայքի՝ այս կերպ Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից։ Փոխարենը, մայիսի 8-ին նա կլինի ՌԴ-ում՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության ստեղծման 10-ամյակի առիթով կազմակերպված հոբելյանական գագաթնաժողովին։

ՀՀ կառավարությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում լուրը ոչ հերքել են, ոչ հաստատել՝ նշելով․ «Վարչապետի բոլոր այցերի վերաբերյալ ժամանակին տրամադրում ենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր