ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Էդ ե՞րբ հայրենիքի համար պայքարելը դարձավ քաղաքականություն»․ Նաիրի Հոխիկյան
15:24, 30.04.2024 | mamul.am
2671 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլը հանձնում է մեր երկրի տարածքները, թշնամուն բերում, կանգնեցնում մարդկանց տների գլխին ու վտանգում Հայաստանի բնակիչների կյանքը, և դրա դեմ պայքարում են փոքր թվով մարդիկ, իսկ մեծամասնությունը համարում է, թե վտանգը դեռ իր դռանը չի հասել։
Դրան զուգահեռ, զինվորականների, ոստիկանների, մտավորականների, ուսուցիչների մեծ մասը և մյուս շատ շատերը արդարանում են, թե իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում։
Այսինքն՝ էդ ե՞րբ հայրենիքի համար պայքարելը դարձավ քաղաքականություն։
Դա հո իշխանական աթոռի համար պայքար չի՞, որ համարեք քաղաքականություն։ Դա պայքար է մեր պետության անվտանգության համար։
Վաղը որ այդ նույն այդ զինվորականների, ոստիկանների, մտավորականների, ուսուցիչների երեխաներին թուրքերը հենց իրենց տան մեջ մորթեցին, գուցե արձագանքենք, թե մենք քաղաքականությամբ չե՞նք զբաղվում։
Մի անտաղանդ հիմար դերասան էլ, որի հումորները սահմանափակվում են ծամածռություններով, ասում է՝ հայրենասիրությունից մինչև շուն մեկ քայլ է։
Թերևս, ճիշտ են նման մարդիկ։ Նրանք երևի ծնվել են թուրքի հետ շնանալու հետևանքով և պատրաստ են շարունակել շնանալ թուրքի հետ, հետևաբար՝ հայրենասիրությունը նման մարդկանց համար լոկ քաղաքականություն է, ուրիշ ոչինչ, որովհետև շնաբարո մարդիկ հայրենիք չեն ունենում»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր