Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի ազգային շահերի դավաճան է։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ամենացավալին այն է, որ այն մարդը, որը մինչ օրս իրավաբանորեն կոչվում է Վրաստանի նախագահ, պարզապես այդ երկրի դավաճան է՝ բառի բուն իմաստով»,- ասել է Կոբախիձեն՝ Imedi հեռուստաալիքի եթերում։ «Սակայն մենք 9 տարի այնպիսի նախագահ ենք ունեցել, որի դավաճանությունը Զուրաբիշվիլու դավաճանության համեմատ ոչինչ է։ Բնականաբար, ես նկատի ունեմ նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն»,- հավելել է նա։ |