ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
«Տղա երեխան մեկ օրում այնքան մերկ աղջիկ է տեսնում, որքան ամենահարուստ երկրի սուլթանն ամբողջ կյանքում չի տեսել»․ Գ․ Նազարյան
16:24, 30.04.2024 | mamul.am
4189 | 0

ԱԺ-ում «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին» տարեկան հաղորդման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն իր մտահոգությունները հայտնեց՝ սոցցանցերի բովանդակության վրա վերահսկողություն սահմանալու վերաբերյալ․ «Հեռուստաալիքներից բացի պետք է վերահսկվեն նաև ֆեյսբուքյան, յութուբյան ու տիկտոկյան էջերը։ Երիտասարդներն ու փոքր տարիքի երեխաները հիմնականում դրանք են դիտում։ 9 տարեկան տղա երեխան մեկ օրում այնքան մերկ աղջիկ է տեսնում, որքան ամենահարուստ երկրի սուլթանն ամբողջ կյանքի ընթացքում չի տեսել»,- ասաց պատգամավորը՝ հարց ուղղելով ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին, թե ի՞նչ միջոցներ են կիրառվում սոցհարթակների բովանդակության վերահսկողության ուղղությամբ։ Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ անգամ ամենաժողովրդավար երկրները արգելափակում են մարդկանց գիտակցության վրա բացասաբար ազդող սոցհարթակները։ «Պետք է մտածենք վտանգավոր բովանդակությամբ հարթակները սահմանափակելու մասին, որը թանկ հաճույք է։ Աշխարհն անցնում է բովանդակային սահմանափակումների, մենք ուշանում ենք»,- պատասխանեց Հակոբյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր