Հայաստանը պատրաստ է ժամանակավորապես հյուրընկալել Իսրայելի ու «Համաս»-ի պաետրազմի գոտում գտնվող ձեռագրերը: Այդ մասին է ասել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն «Ալ-Ջազիրա»-ին տված հարցազրույցում: Միրզոյանը նաև հայտարարել է, որ Երևանը միանշանակ դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորմանը: «Մենք նույնատիպ իրադրության մեջ հայտնվեցինք, երբ շուրջ 100 հազար հայեր ստիպված եղան լքել իրենց պատմական հայրենիքը, որպեսզի կարողանան փրկել իրենց ընտանիքի անդամների կյանքը», - ընդգծել է նա, նկատի ունենալով 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղը լքած հայերին: Հայաստանը 29. 94 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը։ ՀՀ կառավարությունը տրամադրել է մթերք՝ պահածոներ, չոր սնունդ, դեղորայք՝ բժշկական լուծույթներ, հակաբիոտիկներ: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եգիպտոս կատարած այցի ընթացքում։ |