ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+19 °C
«Հայաստանը պատրաստ է ժամանակավոր հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը»․ Միրզոյան
19:48, 30.04.2024 | mamul.am
1415 | 0

Հայաստանը պատրաստ է ժամանակավորապես հյուրընկալել Իսրայելի ու «Համաս»-ի պաետրազմի գոտում գտնվող ձեռագրերը: Այդ մասին է ասել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն «Ալ-Ջազիրա»-ին տված հարցազրույցում:
«Մենք ունենք ձեռագրերի աշխարհահռչակ պահոց, որտեղ կարող ենք ժամանակավորապես հյուրընկալել ձեռագրերը, եթե կարիք լինի, տեղափոխել դրանք հակամարտության գոտուց և հետո վերադարձնել, երբ ամեն ինչ հարթվի», - նշել է նա:

Միրզոյանը նաև հայտարարել է, որ Երևանը միանշանակ դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորմանը: «Մենք նույնատիպ իրադրության մեջ հայտնվեցինք, երբ շուրջ 100 հազար հայեր ստիպված եղան լքել իրենց պատմական հայրենիքը, որպեսզի կարողանան փրկել իրենց ընտանիքի անդամների կյանքը», - ընդգծել է նա, նկատի ունենալով 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղը լքած հայերին:
Միրզոյանն նշել է նաև, որ Հայաստանն աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև երկարամյա հակամարտության և պաղեստինյան հիմնախնդրի՝ «երկու պետություն» սկզբունքով լուծմանը։

Հայաստանը 29. 94 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը։ ՀՀ կառավարությունը տրամադրել է մթերք՝ պահածոներ, չոր սնունդ, դեղորայք՝ բժշկական լուծույթներ, հակաբիոտիկներ: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եգիպտոս կատարած այցի ընթացքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր