«Անձը, որ երկիրը համեմատում է հեղուկի հետ, վտանգ է պետության համար». Արմեն Եղիազարյան
21:18, 30.04.2024 | mamul.am
2836 | 0
ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկրի ղեկավարը երկիրը համեմատում է հեղուկի հետ, լցնում իր աշխատասեղանին, հետո շաղ տալիս ու լցնում իր վրա։ Դա միայն մի բանի է նշանակում` այդ մարդը պետության համար վտանգ է ներկայացնում։ Երկիրը պետք է համեմատել ապառաժ քարի հետ, որպեսզի ինչ էլ պատահի, նա կայուն կանգնի իր տեղում։ Իսկ այն անձը, որ երկիրը համեմատում է հեղուկի և հոսող ջրի հետ, նա պետության համար պետք է համարվի համար մեկ ազգային անվտանգության խնդիրը»։
Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: