Երեկ՝ ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից. հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 75 բժիշկների խումբը «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի։ Ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել է Վանթյան փողոցում գործող` Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոցից, ում մոտ արդեն հիվանդանոցում սրտի կանգի հետևանքով բժիշկները արձանագրել են կենսաբանական մահը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը նշված դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի է։ |