Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի ուշ, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը։ «Ալմաթիում կկայանան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները»,- ասել է Սմեդյարովը։ Ղազախստանում երկու երկրների միջև բանակցություններ վարելու գաղափարն առաջարկել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստան և Ադրբեջան կատարած վերջին այցերի ժամանակ։ |