Գյումրիում, հաջակցություն Տավուշի, իրազեկման ակցիա է անցկացվել՝ «Ելե՛ք, հանձնել են» խորագրով:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ից Տավուշում բողոքի ակցիաներ են անցկացվում, քաղաքացիներն իրենց բողոքն են արտահայտում սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների նկատմամբ, որոնք համաձայնեցվել են Երևանի ու Բաքվի միջև:
Այս օրերին տավուշցիներին աջակցող ակցիաներ են անցկացվում ՀՀ տարբեր մարզերում ու Երևանում: