4-րդ դարում Խոսրով Կոտակ թագավորի կողմից հիմնված անտառը բազմաթիվ մեծարժեք հուշարձաններ և կոթողներ է թաքցնում իր սրտում։ 1958 թվականին պետական արգելոցի կարգավիճակ ստացած այս տարածք այսօր մուտք գործել հնարավոր է միայն հատուկ թույլտվությամբ և սահմանված վճարով։ Իսկ գարնան ու ամռան ամիսներին արգելոցը այցելուների պակաս չի ունենում, որովհետև նրանց այստեղ գրավում են ինչպես բնական, այնպես էլ մարդու կողմից հարյուրավոր տարիներ առաջ կառուցված մի շարք հուշարձաններ։ Ոչ այդքան անտառապատ մի բլրի վրա է գտնվում այդ հուշարձաններից թերևս ամենանշանավորը՝ Աղջոց վանքը, որին կարելի է հասնել ինչպես քայլարշավով՝ անցնելով երկար կիլոմետրեր լեռնային տեղանքում, այնպես էլ ամենագնաց մեքենաներով, որոնք տրամադրում է արգելոցը։ Աղջոց վանք Ըստ ավանդության` վանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դ. սկզբին` որպես կուսանաց վանք: Ներկայիս վանքը կառուցվել է 13-րդ դարում: Եղել է կրոնական և մշակութային կենտրոն: Պարսպապատերով շրջապատված վանական համալիրը բաղկացած է գլխավոր` Ս. Ստեփանոս եկեղեցուց, գավթից, Ս. Պողոս-Պետրոս եկեղեցուց, բնակելի և տնտեսական շինություններից: Աղջոց վանք Վանքը խիստ վթարային վիճակում է հասել մեզ։ Հայտնի է, որ այն նախ մեծապես տուժել է 1679 թ. երկրաշարժից, որից հետո նորոգվել և գործել մինչև 18-րդ դարի կեսը, սակայն ժամանակի ընթացքում լքվել է և աստիճանաբար քայքայվել։ Աղջոց վանք Աղջոց վանք Աղջոց վանք Վանքի շինություններն աչքի են ընկնում 13-րդ դարի զարդարվեստին բնորոշ մի շարք ուշագրավ զարդամոտիվներով։ Աղջոց վանք Աղջոց վանք Աղջոց վանք |