Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատներն ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում՝ պահանջելով գործն ի վերջո բացահայտել։ Նրանք բողոքում են, որ դատարանը միայն պաշտոնական վարկածն է պնդում, այլ տարբերակներ չի քննվում, ինչի հետ համաձայն չեն։ «Փաշինյանը հենց առաջին օրն իր վարկածը հայտնեց ու գործն ուղղորդեց։ Գուցե երեխեքին այնպիսի ուժեր են սպանել, որ Փաշինյանն ի զորու չէ նրանց դեմ ինչ-որ բան անել, և հատուկ է գործը միայն պաշտոնական վարկածով ընթանում»,- ասաց զոհված զինվորներից մեկի հայրը: |