ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
«Չեն ուզում գտնել նոր լիդերներ, որովհետև ուղեղները լցրել են թեփով». Նարինե Կիրակոսյան
04:18, 02.05.2024 | mamul.am
2239 | 0

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ է լինելու, ի՞նչ է լինելու
Այս հարցն են շուրջ բոլորն իրար տալիս։
Իսկ ի՞նչ կարող է լինել, եթե մարդկանց մեծ մասը պարզ բաներ չի հասկանում։ Օրինակ, մարդիկ չեն հասկանում, որ ոչ մի սահմանազատում, սահմանագծում չի կարող լինել, եթե առնվազն նախապես պայմանավորված քարտեզ չկա, եթե կառավարությունը չի ուսումնասիրել առաջարկվող սահմանները, եթե Ազգային ժողովն այդ ամենը չի քննարկել ու ընդունել ․․․
Եվ այլն, և այլն ․․․
Շրջում եմ գյուղերով, մարդիկ գիտակցել են, որ նիկոլ փաշինյանը ոչ թե իրենց փրկիչն էր, այլ ադրբեջանցիների շահերը պաշտպանող, Ադրբեջանի աննախադեպ հերոսը։
Բայց ․․․
Բայց նրանք գիտելիք և կրթվածություն չունեն, որ ամենապարզ բաները խորքային հասկանան։ Եվ ամեն անգամ, բոլոր փորձերը նրանց մի բան հասկացնելու, բացատրելու, բախվում են աներևակայելի առարկումների։ Նրանք նիկոլից բացի ուրիշ ոչ մեկին չեն վստահում, միաժամանակ նրան ստախոս անվանելով (մարդ զարմանում է, ո՞նց կարելի է այդպիսի հակասական լինել, իրարամերժ բաներ ասել) կամ էլ չեն ուզում գտնել նոր լիդերներ, որովհետև ուղեղները լցրել են թեփով։
Մենք բոլորս մոռանում ենք, որ թուրքական ծրագիրը տարիներ շարունակ հայերի մեջ լցրել է պղտոր արյուն, թե ուղղակիորեն, թե անուղղակի հային բթացրել ու փողով առել։
Իզուր չեն կասկածները, որ սովետից մնացած բոշաները, քրդեր-թուրքերը ոչ մի տեղ էլ չէին գնացել, այլ հայկական ազգանուն վերցրել և ծպտյալ մնացել երկրում, իբրև հայ են։ Ինչի՞ համար։ Որ այսօր կազմակերպեին սկզբում Արցախի, հետո Հայաստանի զավթումը։
Անհեռատես, փոքրուղեղը չի կարող գիտակցել այս ամենն ու հենց դրա համար էլ փողոցային պայքարները, առանց պլանավորելու, առանց կոորդինացնելու և այլն, ոչ մի բանի չեն բերելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր