ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Ցանկացած պարագայում լուծում կա»․ Տիգրան Թորոսյան
11:30, 01.05.2024 | mamul.am
1535 | 0

ԱԺ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանը Livenews-ի եթերում անդրադարձել է Հայաստանում ստեղծված իրավիճակին, խոսել լուծման ուղիների մասին․ «Ցանկացած պարագայում լուծում կա։ Քաղաքական գործընթացների առանցքային դերակատարները կուսակցություններն են։ Հայաստանում արդեն տարիներ է, ինչ ավանդույթ է դառնում, երբ հայտարարում են, թե սա քաղաքական գործընթաց չէ, սա համազգային խնդիր է՝ մեծ-մեծ բառերով քողարկելով իրականությունը։ Ցանկացած քաղաքական հարցադրման նպատակ ունեցող հարց քաղաքական է, ուստի գլխավոր դերերում պետք է կուսակցությունները լինեն։ Կան առանձին մարդիկ, ովքեր մտահոգ են, անգամ եկեղեցու ներկայացուցիչներն են առաջնագծում, բայց, ամենայն հարգանքով վերաբերվելով այդ մարդկանց, պետք է ասեմ՝ խնդիրներն այդպես չեն լուծվում, ցավոք պետք է տեսնել, որ այդտեղ ոչ մի քաղաքական ուժ չկա»,- ասել է Տիգրան Թորոսյանը։

«Քաղաքական գործընթացների առանցքային դերակատարները կուսակցություններն են»․ Տիգրան Թորոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր