«Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան»,- այս մասին ասել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ իր հիմնած «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ։ «Ազգային աղետի եռամյակի ավարտին Հայաստանի ժողովուրդն ընկղմվել է ազգային պետական ինքնության խոր ճգնաժամի մեջ։ Արտաքին ուժերի անթաքույց միջամտությամբ և գործող իշխանության համաձայնությամբ փորձ է արվում ոչ միայն փոխել Երրորդ Հանրապետության հիմքում դրված իրավական փաստաթղթերը, այլև արմատապես ձևախեղել մեր քաղաքական ու մշակութային ինքնության ատրիբուդները»,- ասել է նա՝ վստահեցնելով, որ «Նոր ուժ» կուսակցությունը հանձն է առնում վերականգնելու հավատը սեփական ուժերի նկատմամբ և նոր ընթացքի վրա դնելու մեր Հանրապետությունը։ |