ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Պատրաստվում ենք հայց ներկայացնել դատարան. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
13:18, 01.05.2024 | mamul.am
1532 | 0

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան էջում գրում է. «2024թ-ի ապրիլի 30-ին «Facebook» սոցիալական հարթակի անձնական էջում Վազգեն Մանուկյան անունով օգտատիրոջ անձնական հաշվում զետեղվել է «Բագրատ սրբազան երկու որդիներն էլ ազատել է բանակից» բովանդակությամբ գրառում։
Հայտնում ենք, որ սույն անձն այս հայտարարության հրապարակման պահից սկսած ունի 24 ժամ ժամանակ իր կողմից տարածած ակնհայտ սուտ տեղեկատվության հերքման և զրպարտության համար ներողության հայցման համար:
Նշված ժամանակահատվածում ակնհայտ սուտ տեղեկությունը չհերքելու պարագայում մենք պատրաստվում ենք հայց ներկայացնել դատարան և դատական կարգով սույն անձից պահանջել հերքել իր կողմից տարածված կեղծիքը և հրապարակային ներողություն հայցել զրպարտության և անձի արժանապատվությանը հասցրած վնասի համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր