ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Ինչո՞ւ էր Կառավարության շենքից հանվել ՀՀ դրոշը
13:36, 01.05.2024 | mamul.am
4511 | 0

Այսօր առավոտյան լրատվամիջոցները ֆիքսել էին, որ Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը հանված է։ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արմեն Խաչատրյանը «Ֆակտոր»-ի հետ զրույցում պարզաբանել է, որ սովորական տեխնիկական ընթացիկ աշխատանք է, դրոշը հանվել է փոխարինվելու նպատակով։

Հարցին՝ արդյո՞ք հնարավոր չէ այդ ընթացքում այլ դրոշ տեղադրել, Խաչատրյանն արձագանքել է․ «Այդպես էլ արվում է, Ձեզ ի՞նչ է թվում՝ դա հինգ րոպեի աշխատա՞նք է։ Դուք տեսե՞լ եք ձողի բարձրությունը, կարվում է այդ դրոշը, որպեսզի չընկնի»։

ՀՀ դրոշն արդեն իսկ տեղադրվել է Կառավարության շենքի վրա:

ՀՀ դրոշն արդեն տեղադրվել է Կառավարության շենքի վրա
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր