ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Բախումներ Ստամբուլում՝ մայիսմեկյան ցույցի ժամանակ
14:24, 01.05.2024 | mamul.am
2129 | 0

Ստամբուլում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։ Դեպքի վայրից հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։

Ցույցի են դուրս եկել ինչպես կուսակցությունների, այնպես էլ արհմիությունների անդամները, որոնց թվում քիչ չեն կոմունիստները:

Ընդդիմադիր CHP կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ կուսակցությունը նպատակ ունի հասնել Թաքսիմ: Նա ոստիկաններին կոչ է արել «չենթարկվել ոչ լեգիտիմ հրամանին», որից հետո հեռացել է ավտոմեքենայով։

Տեղական ժամանակով ժամը 11։35-ի սահմաններում ցուցարարները սկսել են պաստառներով հարվածել ոստիկաններին, վերջիններն արցունքաբեր գազ են կիրառել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր