Ստամբուլում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։ Դեպքի վայրից հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Ցույցի են դուրս եկել ինչպես կուսակցությունների, այնպես էլ արհմիությունների անդամները, որոնց թվում քիչ չեն կոմունիստները: Ընդդիմադիր CHP կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ կուսակցությունը նպատակ ունի հասնել Թաքսիմ: Նա ոստիկաններին կոչ է արել «չենթարկվել ոչ լեգիտիմ հրամանին», որից հետո հեռացել է ավտոմեքենայով։ Տեղական ժամանակով ժամը 11։35-ի սահմաններում ցուցարարները սկսել են պաստառներով հարվածել ոստիկաններին, վերջիններն արցունքաբեր գազ են կիրառել։ |