ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Քաղաքական ուժերի համախմբում կլինի և պայքարը կհաջողի»․ Վազգեն Մանուկյան
14:30, 01.05.2024 | mamul.am
1991 | 0

Այսօր Կիրանց է այցելել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ով իր խոսքում կարևորել է Տավուշի բնակիչների՝ հանուն իրենց և ամբողջ Հայաստանի համար տարվող պայքարը։ «Նիկոլ Փաշինյանը կարծես մեր երկրի սեփականատարը լինի և որոշի՝ որ կտոր հողը ում տա, ում չտա։ Շատ կարևոր է, որ ժողովուրդն այստեղ կանգնած պայքարում է իր և ամբողջ Հայաստանի իրավունքերի համար։ Հայաստանը խոսում է խաղաղության մասին, իսկ Ադրբեջանը Հայաստանն անվանում է Արևմտյան Ադրբեջան, ամեն մի զիջում բերում է պատերազմի վերսկսման հավանականության։ Բայց Ադրբեջանն այս պահին պատերազմ սկսել չի կարող՝ ելնելով միջազգային անբարենպաստ պայմաններից»,- ասել է Մանուկյանը՝ վստահություն հայտնելով, որ մոտ ժամանակներում քաղաքական ուժերի համախմբում կլինի և պայքարը կհաջողի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր