ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Անհասկանալի է՝ ինչո՞ւ է այս օրը ոչ աշխատանքային». Վահե Սարգսյան
17:00, 01.05.2024 | mamul.am
3165 | 0

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ է այս օրը ոչ աշխատանքային: Իհարկե՝ լավ է, որ կա մի օր, որը մեզ հնարավորություն է տալիս արժևորելու աշխատավոր, ստեղծարար մարդուն ու նրա աշխատանքը:
Խորհրդային տարիներին, օրինակ, իմ հայրենի Ախալքալաքում՝ Լենինի (այժմ՝ Մ. Մաշտոցի) անվան հրապարակում, տրիբունայի վրա կանգնում էր շրջանի ղեկավարությունն ու դիտում մայիսմեկյան շքերթը, որին մասնակցում էր շրջանի աշխատավոր դասն ու ներկայացնում իր աշխատանքային նվաճումները, ձեռբերումներն ու ցուցանիշները:
Որևէ մեկն այսօր տեսե՞լ է երկրի ինչ-որ մի անկյունում կատարվող միջոցառում, որտեղ արժևորվել են ստեղծագործ մարդու ձեռքբերումները: Տեսա երկրակործան խունտայի էջերում ինչ-որ ուղերձ-կապկումներ, որից հետո հավանաբար այդ խմբակը սլացել է քաղաքից դուրս՝ ավանդական տժժոցների կամ վակխանալիստական այլ դրսևորումների:
Իսկ մնացյալն ամեն ինչ նույնն է, և ամեն մեկն իր դարդուցավով: Հետևաբար՝ ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ է այս օրը ոչ աշխատանքային»։

Աղբյուրը` Վահե Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր