ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Առանց լսելու՝ որոշել են ձերբակալել»․ փաստաբաններ
15:00, 01.05.2024 | mamul.am
2442 | 0

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառմամբ հրապարակել է փաստաբանական խմբի հայտարարությունը․ «Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ 30.04.2024 թվականին լայն քննարկում ստացած Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքի շրջանակներում հենց վերջինիս նախաձեռնությամբ փորձել ենք ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել ոչ թե կիսաճշմարտություն այլ ամբողջական դեպքի մանրամասները: Արդյունքում գրեթե Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների քննչական մարմինները հրաժարվեցին Ա. Սուքոյանի լսվելու իրավունքի իրացումից: Այսօր տեղեկացել ենք, որ առկա է Ա. Սուքոյանին ձերբակալելու որոշում: Այսինքն առանց լսելու անձին, որոշել են ձերբակալել: Ուշագրավ է, որ հենց երեկ ոստիկանները բռնություն են գործադրել լրագրողների նկատմամբ, սակայն որևէ քրեական վարույթ հարուցված չէ: Ուշագրավ է, որ հանրությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր լրագրողների նկատմամբ բռնության գործադրմամբ, բայց որևէ մեկը չէր ձերբակալվել: Ակնհայտ է, որ սույն դեպքը չի վերաբերել լրագրողի կարգավիճակին, իսկ այդ պնդման հիմքը նաև հենց ենթադրյալ տուժողի հրապարակավ հայտարարությունն է: Առկա չէ որևէ առնչություն: Դեպքը եղել է միջանձնային բնույթի վիճաբանություն, որի վերաբերյալ մեր ամբողջական դիրքորոշումն, այդ թվում հրապարակավ ներկայացվելու է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր